...

Աստղերը հուշում են. Բագրատ Եսայան

Աստղերը հուշում են. Բագրատ Եսայան

Բագրատ Եսայան. Կենդանակերպի նշանը՝ դաշնակ:

Շաբաթվա ընթացքում կփորձեք վերջապես կյանքի կոչել արյան ծով դարձնելու դոկտրինը: Պարզապես տեղանքը մի փոքր կփոխեք:

Երկուշաբթի գրոհով կվերցնեք Ազատություն ռադիոկայանի շենքը: Ավարի մեջ կլինի 5 համակարգիչ, 7 գրիչ, 12 միկրոֆոն:

Երեքշաբթի կպահանջեք կուսակցությունից, որ փայլուն օպերացիան ճանաչվի որպես ռազմագիտության էտալոն:

Չորեքշաբթի մանրակրկիտ կաշխատեք նոր օպերացիայի վրա: Այն կկրի «Ակնոց» կոդային անվանումը: Խոսքը Սորոսի գրասենյակի Լարիսա Մինասյանի ակնոցներին անդառնալի վնաս հասցնելու մասին է:

Հինգշաբթի «Երկիր Մեդիայի» եթերում կպատմեք, որ Շուշիի ճակատամարտին չեք մասնակցել, բայց դրա փոխարեն ակտիվորեն ներգրավված եք եղել Երևանի կառավարական շենքերի ազատագրման համար մղված մարտերին:

Ուրբաթ կուսակցությունը ձեզ կհանձնարարի շատ կարևոր առաքելություն: Գաղտնի պայմաններում պետք է ձեռք բերել ՔՊ 1000 դրոշ, դրանք այնուհետև վառելու նպատակով:

Շաբաթ-կիրակի անցկացրեք ՀՅԴ բունկերում: Ամենայն հավանականությամբ դիրքերից իջած տղաները կփորձեն մոտիկից ծանոթանալ ձեր հետ, դեմ առ դեմ առնչվելու ռազմական մեծ գործչի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ