...

Աստղերը հուշում են. Հայկ Ալումյան

Աստղերը հուշում են. Հայկ Ալումյան

Հայկ Ալումյան - Կենդանակերպի նշանը՝ Փողփորիկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակասական իրադարձություններով։

Երկուշաբթի կհայտարարեք, որ Հայաստանի Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններում ներգրավված չեն եղել:

Երեքշաբթի կհայտարարեք, որ զինված ուժերը ներգրավված են եղել, բայց չեն կիրառվել:

Չորեքշաբթի առավոտյան կհայտարարեք, որ Արցախից Երևան ոչ մի զինվորական չի բերվել: Երեկոյան, որ Արցախից Երևան զինվորականներ բերվել են, բայց չեն կիրառվել:

Հինգշաբթի կհայտարարեք, որ ազատագրված տարածքները Արցախ չեն համարվում, և ուրեմն զինված ուժերը բերվել են Ադրբեջանի գրավյալ տարածքներից, հետևաբար՝ ադրբեջանական զինված ուժերն են բերվել:

Ուրբաթ կհայտարարեք, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներից զինված ուժեր բերվել և կիրառվել են, բայց Սահմանադրությունը դա չի արգելում, մանավանդ, որ մ.թ.ա. 47 թվին Հուլիոս Կեսարը բանակը մտցրեց Հռոմ ու դրա համար անպատիժ մնաց:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք սեփական առանձնասենյակում՝ շաբաթվա հոնորարները հաշվելով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7124 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ