...

Աստղերը հուշում են. Միքայել Մելքումյան

Աստղերը հուշում են. Միքայել Մելքումյան

Միքայել Մելքումյան. Կենդանակերպի նշանը` Ծայրուձի

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տոնական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Գագիկ Ծառուկյանը աշխարհի ամենալավ մարդն է. երեկոյան ձեզ հարսանիքի կհրավիրեն:

Երեքշաբթի օրը կպնդեք, որ միայն Ծառուկյանը կարող է փրկել Հայաստանը. երեկոյան ձեզ թույլ կտան Բասկովին բարևել:

Չորեքշաբթի կերգեք հարսանիքի ժամանակ, ինչի համար ձեզանից մի տարվա աշխատավարձ կպահեն:

Հինգշաբթի օրը աշխատավարձը հետ բերելու համար Ծառուկյանի տան մոտ մանեկեն կկանգնեք. կներկայանաք որպես ղազի վալետ:

Ուրբաթ օրը կկարդաք Միքայել Մինասյանի ստատուսը՝ Ծառուկյանի մասին, կգնաք ոստիկանություն և խաբար կտաք, թե կոնկրետ որտեղ է գտնվում Վատիկանի նախկին դեսպանը:

Շաբաթ և կիրակի օրերին դիսերտացիա գրեք՝ «Տնտեսական աճի կայունության ապահովման ինստիտուցիոնալ հիմնախնդիրները ԲՀԿ-ում» թեմայով։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ