...

Ինչու Ծառուկյանը 1000-ական դոլար չի բաժանում աբովյանցիներին

Ինչու Ծառուկյանը 1000-ական դոլար չի բաժանում աբովյանցիներին

Երեկ Հ1-ի տաղավարում Միքայել Մելքումյանն առաջարկեց ԵԱՏՄ-ից 1.5 միլիարդ դոլար վարկ վերցնել և բաժանել ժողովրդին:

«ՉԻ». Այո, սա նույն Մելքումյանն է, որը մեկ ամիս առաջ բողոքում էր պետական պարտքի ավելացումից և պահանջում, որ իշխանությունն այլևս պարտք չվերցնի: Թե ինչ եղավ Մելքումյանի տնտեսագիտական հաշվարկների հետ, դժվար է ասել: Թեպետ ինչո՞ւ է դժվար, շատ էլ հեշտ է: Մեկ ամիս առաջ հանրահավաք անելու միտք չունեին և պետք էր քննադատել իշխանությանը, իսկ հիմա պետք է դուր գալ ժողովրդին և անիմաստ խոստումներ տալ:

Ռուսաստանն օրերս 10 միլիոն բնակչություն ունեցող Բելառուսին 1.5 միլիարդ դոլար տվեց: Փոխարենն ինչ պահանջեց, կիմանա Լուկաշենկոն, որովհետև նրա նստած դիրքից երևում էր՝ անգամ նա էր զարմացած անպարկեշտ փոխհատուցումից, պարզապես այլ տարբերակ չուներ, քանի որ բելառուսական տնտեսությունը քանդվում է զանգվածային գործադուլների պատճառով:

Ամեն դեպքում, եթե Մելքումյանը անկեղծ է ժողովրդի հոգսերի հանդեպ իր մտահոգության մեջ, կարող է շեֆին խորհուրդ տալ, որ օրինակ կծառայի իշխանությունների համար:

Տարիներ շարունակ Ծառուկյանը եղել է Աբովյան քաղաքից ընտրված պատգամավոր: Այդ քաղաքի բնակչության թիվը չի անցնում 40 հազարից: Եթե Ծառուկյանը յուրաքանչյուրին 1000-ական դոլար տա, ընդամենը 40 միլիոն դոլար կկազմի: Առանձնապես մեծ գումար չէ միլիարդներ ունեցողի համար, հաստատ չի սնանկանա:

Իշխանություններին այլ ելք չի մնա, քան հետևել Ծառուկյանի օրինակին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ