...

Դուք ո՞ւմ պատգամավորն եք

Դուք ո՞ւմ պատգամավորն եք

ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը լավագույն ցուցիչն է, թե իրականում ԲՀԿ-ն որքան է մտահոգված մեր գերիների ճակատագրով: Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի իր ելույթի ակցենտը գերիների վերադարձի հարցից բացի մեկ այլ խնդրի վրա դնել:

Միքայել Մելքումյանը, որն օրերս այլ ԲՀԿ-ականների հետ գնացել էր Սյունիք և իբր մտահոգված էր այդ տարածաշրջանի ժողովրդի անվտանգությամբ, ԵԽԽՎ նիստում իր ելույթը նվիրում է գլոբալիստներին, սորոսականներին և պախարակում Նավալնուն:

Ցիտադելի տարածքում բրոկերի գործունեություն ծավալողը չի հասկանո՞ւմ, որ Նավալնին չի վերադարձնելու մեր գերիներին: Մեկը լինի՝ Նավալնուն ազատի:

Դավաճանության մասին ամբողջ օրը աղաղակող թիմը պետք է հասկանա, որ սրանից ուժեղ դավաճանություն մեր խնդիրների հանդեպ հնարավոր չէ պատկերացնել:

Կարելի է միայն պատկերացնել եվրոպացի պատգամավորների արհամարհանքը Մելքումյանի նկատմամբ, երբ նա Հայաստանի խնդիրների փոխարեն սկսել է «վերլուծել» Ռուսաստանի խնդիրները:

Դոնբասի հակամարտության ընթացքում, երբ Ուկրաինան գերիներ ուներ, ԵԽԽՎ-ում այդ երկրի պատգամավորները հրաժարվում էին բացի գերիների վերադարձի հարցից որևէ այլ հարցի քննարկման մասնակցել: Նրանք այնպիսի ակցիաներ էին կազմակերպում Վեհաժողովի շենքում, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցները ուզեին, թե չուզեին, անդրադառնում էին թեմային: Իսկ մեր բրոկերը գնացել և ուրիշ երկրի խնդիրներից է խոսում:

Հ.Գ. Խորհուրդ Մելքումյանին. հաջորդ անգամ չկրկնվելու համար կարող է ելույթը նվիրել Ֆրանսիայում դեղին բաճկոնների շարժումը ճնշելու ընթացքում ոստիկանության գործունեությանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ