...

Ստացվեց, որ Ծառուկյանին դեմ է

Ստացվեց, որ Ծառուկյանին դեմ է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես հավատում եմ, որ մենք անպայման հաղթելու ենք: Հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50 + 1 տոկոս ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Երկրում օբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվել, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել»:

«ՉԻ». Պա՜, պատկերացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար. յոթ օր, յոթ գիշեր Երևանում սալյուտ են խփելու:

Բայց եթե շարժվենք Միքայել Մելքումյանի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի դեպքում չպետք է երկրի ղեկավար լինի, քանի որ նա ժամանակին իշխանություն է եղել:

Բա էն, որ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա էիք կազմում, դա ի՞նչ էր. դա իշխանության մաս կազմելու համաձայնագիր էր, ըստ որի՝ ԲՀԿ-ն նախարարական պորտֆելներ, պաշտոններ ստացավ, այսինքն՝ երկրի կառավարման գործընթացում պատասխանատվություն էր ստանձնում: Պաչ-պռոշտի արեցիք, բաժակ չխկացրիք... այնպես որ, իշխանություն եղել եք, Ծառուկյանը երկրի ղեկավար չի լինի, Միքայել Մելքումյանն էր նոր Միշիկ չի դառնա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ