...

Աստղերը հուշում են. Նաիրա Զոհրաբյան

Աստղերը հուշում են. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան. Կենդանակերպի նշանը՝ Այծյամնիկ

Շաբաթը ձեր համար հագեցած կլինի նոր մարտահրավերներով:

Երկուշաբթի օրը կողջունեք Ղազախստանում հեղափոխական գործընթացները՝ հայտարարելով, որ հոգով, սրտով, սանրվածքով ղազախների հետ եք:

Երեքշաբթի օրը ՀԱՊԿ զորքերին կոչ կանեք արյան մեջ խեղդել ղազախ սորոսականների ու թյուրքական գործակալների հրահրած հեղաշրջումը:

Չորեքշաբթի օրը աշխատանքային հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ. կքննարկվեն ձեր Ծննդյան տոների առթիվ նվեր ընտրելու հարցերը: 

Հինգշաբթի կգործուղվեք Ծաղկաձոր՝ Հիսուսի արձանի համար հարմար բարձունք ճարելու համար. կընտրեք Թեղենիս լեռան գագաթը, քանի որ մենակ այնտեղից են երևում Թուրքիան, Իրանը և ԲՀԿ առաջնորդի տունը:

Ուրբաթ օրը կազդարարեք նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին՝ «Նոր ընտրություններ, նոր տարածքներ» կարգախոսով:

Շաբաթ-կիրակի օրերին ազգափրկիչ գործունեության համար փոխեք ձեր իմիջը. թավշյա սանրվածքը աստղերը չեն խրախուսում:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2989 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ