...

Կա՛մ լավը, կա՛մ ոչինչ

Կա՛մ լավը, կա՛մ ոչինչ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում ասել է, որ արյուն կա Փաշինյանի օրակարգով ԱԺ վերադարձած ընդդիմադիրների մանդատի վրա: 

«Ընդդիմությունը հանգուցյալ է, այլևս ոչինչ չեն կարողանում անել և սխալը սխալի հետևից են գործում... Փաշինյանը խճճվել է աշխարհաքաղաքական շպագատներում, և միակ ճիշտ քայլը կլինի նրա հրաժարականը»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:

«ՉԻ». Մի քիչ համեմունքներ ավելացնենք Նաիրա Զոհրաբյանի ասածին. արյուն կա այս խորհրդարանի բոլոր մանդատների վրա: Սկսած... գիտեք, երբվանից: Այն ժամանակներից, երբ սրանց թվում էր, թե ծովից ծովը ծնկներից է:

Ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխանությունն է հանգուցյալ վիճակում: Իսկ այդ վիճակում, իհարկե, ոչինչ անել չեն կարող, բացի մի բանից. քաղաքական դաշտից ինքնամաքրվելուց: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ