...

Գնացեք, կակտուս ջրեք

Գնացեք, կակտուս ջրեք

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը գրել է. «Ժողովուրդ ջան, եկեք միանանք այս ֆլեշմոբին:

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ինչպես նաև` ՀՀ իշխանության կրողն եմ ու ՌԴ ԱԳՆ-ին պատասխանում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան երկիր է, որտեղ ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանված է օրենքով:

Գոյություն ունեցող որևէ պետություն բարոյական և իրավական իրավունք չունի խառնվելու մեր երկրի ներքին և արտաքին գործերին.

Վերոնշյալը համարում եմ քաղաքական սանձարձակություն.

Ի տարբերություն ձեր «երկրի», որը կառավարվում է մեկ մարդու կողմից»:

Ի պատասխան այս գրառմանը` ԱԺ մեկ այլ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Բա ֆլեշմոբ չկա՞ հանձնվող Բերձորի ու Աղավնոյի համար։ Ֆլեշմոբ չկա՞ Բաքվի բանտերում խոշտանգվող ռազմագերիների ու դիահերձարանների սառնարաններում մինչ օրս պահվող տղաների «ֆրագմենտների», ինչպես գրված է պարկերի վրա, համար։

Իսկ թուրքի կոշիկի ներբանը, որպես սուրբ կով, ամեն օր պաչելու դեմ ֆլեշմոբ չկա՞։

Բայց եթե վսյո տակի որոշել ես ինչ-որ բան անել, ի՞նչ կլինի, արի դու ֆիկուս ջրի»:

«ՉԻ». Ասենք, Անահիտ Բախշյանն է, բան է, գրել է, մտքով անցել է նման ֆլեշմոբ կազմակերպել: Կարելի է հետը համաձայնվել, կարելի է չհամաձայնվել, կարելի է միանալ, իսկ կարելի է չմիանալ: 

Փոխարենը ընդդիմությունը վրա է տվել, ոչ միայն Նաիրա Զոհրաբյանը, այլև շատ ու շատ ուրիշներ, թե ինչի՞ ես նման ֆլեշմոբ անում, այ՝ էս ու էս ֆլեշմոբերը արա: Դե որ ուրիշ ֆլեշմոբեր եք ցանկանում, արեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել: 

Լրիվ «Մկների ժողովն» է: Բայց ժամանակակից: Անահիտ Բախշյանն ասում է՝ եկեք, մի հատ զանգ կախենք շան վզից, մյուսներն ասում են` չէ՜, էդ զանգը վերցրու, տար կատվի վզից կախի:

Մարդ ասում է՝ մի հատ ֆլեշմոբ էլ կազմակերպի, պահանջի, որ էս բոլորը գնան, ֆիկուս ու յոնջա ջրեն: Բայց ինչի՞ ֆիկուս, մեր դեպքում ավելի ճիշտ է կակտուսը: 

 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   720 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ