...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը` Հուսապարկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի պետականամետ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը Տեր-Պետրոսյանը կհայտարարի, որ ստեղծված վիճակից ելքը արտահերթ ընտրություններն են. երեկոյան լայվով կհայտարարեք, որ արտահերթ ընտրությունների իմաստ չեք տեսնում:

Երեքշաբթի օրը Տեր-Պետրոսյանը կհայտարարի, որ արտահերթ ընտրություններն անթույլատրելի են. երեկոյան կազդարարեք, որ արտահերթ ընտրություններ են լինելու:

Չորեքշաբթի օրը Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի հետ դրամատիկական թատրոնում ներկա կգտնվեք «Երեքը խորհրդարանում, չհաշված՝ Քոչարյանը» բեմադրությանը:

Հինգշաբթի օրը վարչապետի աշխատասենյակի պատուհանից լեզու ցույց կտաք Վազգեն Մանուկյանին. բարձր տրամադրություն, հոգեբանական վերելք:

Ուրբաթ օրը վարչական դատարանի վճռով Վազգեն Մանուկյանը կվերականգնվի Հանրային Խորհրդի նախագահի պաշտոնում. բարձր տրամադրություն, հոգեբանական վերելք:

Շաբաթ և կիրակի օրերին Իշխան Սաղաթելյանից կոալիցիա ստեղծելու առաջարկ կստանաք. երեկոյան առաջարկի վերաբերյալ Արմեն Սարգսյանը առարկություն չի ունենա:

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ