...

Աստղերը հուշում են. Րաֆֆի Հովհաննիսյան

Աստղերը հուշում են. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան. Կենդանակերպի նշանը՝ Կարա՞ս

Այս շաբաթը հագեցած է, պարզապես հագեցած է:

Երկուշաբթի օրը կհայտարարեք հացադուլ. առավոտը 9-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում և երեկոյան ժամը 23:50-ին:

Երեքշաբթի օրը կբացահայտեք ֆիկուսի ֆոկուսը, թե ոնց դարձաք արտգործնախարար:

Չորեքշաբթի օրը հարմար է ազգին որևէ կոչով դիմելու համար, չմոռանաք շեշտադրումները ճիշտ դնել:

Հինգշաբթի օրը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին կառաջարկեք ազգովի դառնալ ռեյնջեր, Սյունիքի մարզի բնակիչներին՝ նինջա, իսկ Երևանի բնակիչներին՝ շաոլին:

Ուրբաթ օրը ձայն բազմացի բազմաթիվ խնդրանքներով կինքնաառաջադրվեք մոլորակի թիվ մեկ ընդդիմադիրի պաշտոնում: 

Շաբաթ-կիրակի զբաղվեք ազգը փրկելու նախագծեր մշակելու սուրբ գործով. ձեր աստղը դեռ չի մարել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   40290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ