...

Բա Սուպեր Սաքո՞ն

Բա Սուպեր Սաքո՞ն

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակել է ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար:

Ներկայացված ցուցակում են. Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան:

«ՉԻ». Մի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն ում ճանաչում է, նրան էլ ապագա կառավարության ցուցակ է մտցրել: Վատ կազմ չի. մանավանդ քեֆի սեղանի համար գրեթե իդեալական է: Հոյակապ կենացների հեռանկար է բացվում:

Միայն չհասկացանք, թե ինչու այս ցուցակում չի ընդգրկվել Սուպեր Սաքոն: Էդ ինչի՞ Գագիկ Գինոսյանն ու Վահան Արծրունին կլինեն, իսկ Սուպեր Սաքոն՝ ոչ: Պարի մասը ապահովված է, ռոքինը՝ նույնպես, բա մեզ մի հատ հավեսով ռեփ ու ռաբիս պետք չէ՞: Մի մարդ, որը ծերից ծեր լցնում է Ազատության հրապարակը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այս կառավարությունում տեսնում է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում: Լրիվ համապատասխանում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1736 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ