...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը` Եխիդնա

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի վավերագրական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը հանդիպում Դաշնակցության գրասենյակում. ռոմանտիկ հիշողություններ, կրակոցներ, երեկոյան՝ գինարբուք:

Երեքշաբթի օրը կհայտարարեք ընտրություններին ՀՅԴ-ի հետ «Պրիվետ, Ռուսաստան» դաշինքով մասնակցելու մասին: 

Չորեքշաբթի օրը առաջին նախընտրական հանդիպումը քաղաքացիների հետ դեռ չսկսած՝ շտապ կդադարեցնեք, քանի որ ձեզ բարևում են, իսկ դուք թիկնազոր չունեք:

Հինգշաբթի օրը լույս կտեսնի ձեր նախընտրական ծրագիրը, որտեղ կառաջարկեք խորհրդարանն անվանել Կոնգրես, Հայաստանը՝ Նաիրի, իսկ Իսակովի պողոտան՝ Իսակովի տոյոտա:

Ուրբաթ օրը ԺԵԿ-ից տեղեկանք կհանեք առ այն, որ դուք եք կառուցել Էրեբունի ամրոցը, «Հրազդան» մարզադաշտը, ստեղծել KDWin-ն ու վերականգնել Հայաստանի շուրջօրյա հեռախոսակապը:

Շաբաթ և կիրակի օրերին գրեք «300.1 օրվա մենություն» ինքնակենսագրական հուշապատումը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1209 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ