...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Մյաուգլի

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի խառախուռա իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ «Զանգեզուրը կոմբինատ է և վերջ»:

Երեքշաբթի օրը կահազանգեք, որ Արցախը վտանգի տակ է. նրանք, ովքեր ԺԵԿ-ի տեղեկանք չունեն, պարտավոր են գնալ ու փրկել:

Չորեքշաբթի օրը համահայկական հավաք կհրավիրեք՝ «Ի՞նչ ենք արել ժողովրդին, որ մեզ ձայն չտվեց» հարցի պատասխանը կոծկելու համար:

Հինգշաբթի օրը կհայտնեք, որ անորոշ ժամանակով դադարեցնում եք ձեր ինքնակենսագրական հերթական հատորը գրելը, քանի որ նոր հերոսությունների համար անբարենպաստ միջավայր է:

Ուրբաթ օրը դատարանում ստիպված կլինեք ինքներդ ձեր շահերը ներկայացնել, քանի որ բոլոր փաստաբանները գնացել են Սյունիքի նախկին համայնքապետերին պաշտպանելու:

Շաբաթ և կիրակի օրերին Իշխան Սաղաթելյանի հետ կմասնակցեք «Մանդատավոր ընկեր, գինի լից, գինի» նոր կլիպի ձևավորմանը: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1574 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ