...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը` Նաիրյան Իշուրանս

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի ահեղ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, թե միշտ պնդել եք, որ արժանապատիվ խաղաղության միակ գրավականը Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելն է, և դա չհասկացողները պատուհաս են:

Երեքշաբթի օրը կպատմեք, որ Հեյդար Ալիևը ահավոր վախենում էր ձեզ բարևելուց, ձեր հայացքից սարսռում էր, և ընդհանրապես, եթե նա ողջ լիներ, դուք իրեն մի երկու բան կասեիք:

Չորեքշաբթի օրը կհերքեք այն լուրերը, թե իբր դուք ցանկանում եք իշխանության գալուց հետո երկրում հաստատել թաթար-մոնղոլական ավանակապետություն:

Հինգշաբթի կհայտարարեք, որ ամենաճիշտը Հայաստանը Ռուսաստանին անհատույց և անժամկետ պայմաններով հանձնելն է, ոնց որ արել եք գազաէներգետիկ համակարգի դեպքում:

Ուրբաթ օրը ասուլիսում կխոստովանեք, որ Կոնգրեսը մի հատ վատ խասյաթ ունի. վերջում միշտ հյուրանոց է դուրս գալիս:

Շաբաթ և կիրակի օրերին ՀՅԴ-ի «Դրոյի տղա» ակումբում ավարտին հասցրեք Երևանի գրավման օպերացիայի պլանի մշակումը: Չմոռանաք լինել ուրագի պես. միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ