...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Կռիվի

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի նորահայտ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Արմեն Չարչյանին նստեցրին, որպեսզի չկարողանա հիվանդ հասարակությանը բուժել:

Երեքշաբթի օրը կդիմեք «Նաիրի-Տուր» ընկերությանը, որ ձեր համար խորհրդարանում սաֆարի կազմակերպի:

Չորեքշաբթի օրը կհայտնեք, որ խորհրդարանական այս ընտրությունների պատճառով դուրս եք մնացել Հայաստանի ամենահարուստ մարդկանց թոփ-հնգյակից, դրա համար կվերցնեք պատգամավորական մանդատը:

Հինգշաբթի կհայտարարեք, որ Հայաստանի ապագան համատարած կրտութունն է, ու երիտասարթութունը պետք է ավելի շատ կարթա:

Ուրբաթ օրը ձեր գույքի վրա կալանք կդնեն. երեկոյան ձեր փողերը կթաքցնեք «Իզմիրլյանի» վերակենդանացման բաժնում:

Շաբաթ և կիրակի մտեք List.am և այնտեղ թարմ դաշնակիցներ փնտրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1068 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ