...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը` Միլիարդաոտնուկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի վիրտուալ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք նախընտրական դաշինք ստեղծելու մասին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Նաիրի Ինշուրանսի» և գազի սպասարկման տեսուչների հետ:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ օլիգարխից, և այդ մեկ օլիգարխը դու ես, և այդ մեկ օլիգարխը դու ես, և այդ մեկ օլիգարխը դու ես...

Չորեքշաբթի օրը Թատերական հրապարակում ներողություն կխնդրեք՝ ելույթ չունենալու համար, քանի որ հետ եք վարժվել խոսելուց, մտածելուց, տրամաբանելուց և քաղաքական գործունեությունից:

Հինգշաբթի կհայտնեք, որ Հայաստանի տնտեսական վիճակն այնքան վատ է, որ ամենահարուստ ընտանիքների ռեյտինգում դուրս եք մնացել թոփ-հնգյակից:

Ուրբաթ օրը Հայաստանում ինտերնետ չի լինի. ստիպված կլինեք հաջորդ հանրահավաքը հետաձգել, մինչև կապը դզվի: 

Շաբաթ և կիրակի զբաղվեք ընթերցանությամբ. նորից վերհիշեք Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ