...

Աստղերը հուշում են. Վահագն Խաչատուրյան

Աստղերը հուշում են. Վահագն Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյան. Կենդանակերպի նշանը` Քամելեոն

Այս շաբաթը հարուստ է թարս ու շիտակ իրադարձություններով:

Երկուշաբթի կհայտարարեք, որ համաձայն չեք Վահագն Խաչատրյանի՝ 1990-ական թվականների հայացքներին ու գործունեությանը:

Երեքշաբթի օրը ափսոսանք կհայտնեք, որ հայերը 1896 թվականին Սուլթան Համիդի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն գերադասել են Սասունում ապստամբություն բարձրացնել:

Չորեքշաբթի օրը հանդիպում Մոզամբիկի հայ համայնքի հետ. ելույթում կներկայացնեք Ղարաբաղյան շարժման բացասական հետևանքները համայնքի կյանքում:

Հինգշաբթի պաշտոնական այց Երևանի գաջի գործարան. կծանոթանաք գաջելու 50 երանգներին:

Ուրբաթ օրը «Իմ քայլը» հիմնադրամը ձեզ կպարգևատրի «Խաղաղության բայղուշ» փոխանցիկ դրոշով:

Շաբաթ-կիրակի զերծ մնացեք ագրեսիվ գործողություններից. աստղերը հեզություն են սիրում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ