...

Ավելի լավ է Հայաստանի գոյությո՛ւնն անշրջելի դարձնենք

Ավելի լավ է Հայաստանի գոյությո՛ւնն անշրջելի դարձնենք

«Դժբախտաբար, մեր տարածաշրջանում առկա արտաքին անվտանգության մարտահրավերները և դրանցից բխող հետևանքները սպառնում են Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելուն», հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Փաստորեն «մեր տարածաշրջանում առկա արտաքին անվտանգության մարտահրավերների» արդյունքում Արցախը փաստացի այլևս գոյություն չունի, թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 250 քկմ տարածք է օկուպացրել, բացահայտ սպառնում է հարձակվել Հայաստանի վրա, իսկ Նիկոլի տեղակալին առաջին հերթին «ժողովրդավարությունն անշրջելի դարձնելն» է հետաքրքրում։ Ընդ որում՝ Տիգրան Խաչատրյանի շեֆը, որն իբր ուզում է Հայաստանում «ժողովրդավարությունն անշրջելի դարձնել», հինգուկես տարի առաջ հասել է իշխանության՝ լինելով ընտրություններում ընդամենը 7,7 տոկոս ձայն ստացած ուժի լիդեր, իսկ 44-օրյա պատերազմից հետո ինչքան ՏԻՄ ընտրություններ են եղել՝ հնարավոր բոլոր մեթոդներով աղավաղել է, որտեղ էլ չի ստացվել՝ հաղթած ընդդիմադիրներին կալանավորել է։

Բայց մեծ հաշվով՝ Տիգրան Խաչատրյանն իրավացի է․ արտաքին անվտանգության մարտահրավերներն իսկապես էլ վտանգում են ժողովրդավարությունը։ Որովհետև այդ մարտահրավերների արդյունքում Նիկոլն ամեն ինչ «վարի է տալիս», ինչքան շատ է «վարի տալիս»՝ այնքան իր վարկանիշը զրոյանում է, ու քանի որ նա ոչ մի գնով չի ուզում զիջել իշխանությունը՝ ստիպված է լինում սեփական աթոռը փրկել տարատեսակ հակաժողովրդավարական ռեպրեսիաներով․․․ Չստացվե՞ց, որ անվտանգության մարտահրավերները վտանգում են մեր ժողովրդավարությունը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ