...

Տարածաշրջանի ժողովրդավարության Բոտսվանան

Տարածաշրջանի ժողովրդավարության Բոտսվանան

Պարզվում է՝ միջազգային հեղինակավոր The Economist պարբերականի հրապարակած «ժողովրդավարության ինդեքսում» Հայաստանը 2023-ին զիջել է իր դիքերը 0,21 բալով և ետ մնացել այնպիսի երկրներից, ինչպիսիք են, օրինակ, Զամբիան, Բանգլադեշը, Պապուա Նոր Գվինեան և այլն։

Այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության Բոտսվանա․․․ ներողություն՝ բաստիոն, նորություն չէ։ Բայց որ պապուասները մեզանից ավելի ժողովրդավար են՝ սա, համաձայնվեք, փոքր-ինչ անսպասելի էր։ Կարող էինք գոնե նրանց հետ նույն մակարդակի վրա գտնվել, որովհետև տարբերությունն առանձնապես մեծ չէ․ այնտեղ իշխանությունները պապուասներ են, մեզ մոտ՝ պատուհասներ։

Չնայած՝ The Economist-ի գնահատականն այնուամենայնիվ արդարացի է։ Երբևէ տեսե՞լ եք, որ Պապուա Նոր Գվինեայի առաջնորդը գլխավերևում ճոճի եռագույն «բանտիկով» զարդարված նիզակն ու գոռգոռա, թե հակառակորդներին ծեփելու է ծառերին ու կախելու է լիանաներից։ Մինչդեռ մեզանում դա սովորական երևույթ է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ