...

Այդքան ջահել, և արդեն Արթուր․․․

Այդքան ջահել, և արդեն Արթուր․․․

ԱԺ իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե «որևէ մեկը չի եղել ու չի կարող լինել, որ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ տարածքներից նվերներ տա, այն տարածքներից, որտեղ հայ ժողովուրդն ապրել է դարերով և պետք է ապրի»։

Եթե հաշվի առնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն առնվազն իր մասով Ադրբեջանին նվիրեց ոչ թե ինչ-որ հատվածներ «ԼՂ տարածքներից», այլ ամբողջ Արցախը, ապա եզրակացությունը միակն է՝ շեֆի ասուլիսի ժամանակ Արթուր Հովհաննիսյանի «տելեվիզրը» փչացած է եղել։ Բայց այլ բացատրություններ նույնպես կարող են լինել, որովհետև այդ նույն իմքայլական ջահելը հայտարարել է նաև, թե «Ալիևը վստահելի չէ, ռազմական հանցագործ է», բայց «մենք նրա հետ ամեն դեպքում գնում ենք խաղաղության»։ 

Ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, թե «նախկին իշխանություններից որևէ մեկը քայլ չի արել, որ Արցախը չճանաչվի Ադրբեջանի կազմում», ապա այս առթիվ մեր միակ հարցն ուղղված է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչությանը․ դուք հաստա՞տ առգրավված ամբո՛ղջ կոկաինն եք պահում ձեր պահեստներում, ԱԺ քաղաքական մեծամասնությունը հաստա՞տ երբևէ չի պահանջել ամենամսյա պարգևավճարների մեջ «բնամթերային բաղադրիչ» ներառել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   687 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ