...

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Նիկոլն է տվել

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Նիկոլն է տվել

«Այլևս ժամանակ չկա սպասելու, հուսալու և դիմանալու, երկար սպասումը մեզ ոչ մի լավ բանի չի բերելու, հետևաբար ժամանակն է` գործել։ Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում։ Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը ձեր ուժն է, ձեր պայքարի ոգին, ձեր հաղթանակների բանաձևը, միայն միասին ու միայն հանուն մեր վաղվա ապահով ու կայուն ապագայի` մենք պարտավոր ենք միավորվել»,- այսպիսի ուղերձով է հայ հասարակությանը դիմել նորաստեղծ՝ «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ 

Տիգրան Արզաքանցյանը զվարճանում է։ Խորհրդարանական վերջին ընտրություններին Արզաքանցյանը զբաղեցրել էր քաղաքի կենտրոնի բոլոր գովազդային վահանակները։ Ով նրան դեմքով չէր ճանաչում, հասցրեց ճանաչել։ Խոսակցություններ կային, թե նա հենց դրա համար էլ մտել է ընտրապայքարի մեջ, որ իր գումարով փակի այլ գումար ունեցողների ճանապարհը, ասենք՝ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի։ Բայց սա՝ մի կողմ։ Նախկինների օրոք Արզաքանցյանի նմանների մտքով առավելագույնը կարող էր անցնել քյաշ փողի դիմաց տեղավորվել իշխանական կուսակցությունների խորհրդարանական ցուցակների անցողիկ տեղերում։ Նրանց երազանքների գագաթնակետը պատգամավոր դառնալն էր, ուստի՝ իշխանական «դաբրոյի» համար պատրաստ էին անգամ երկնքից աստղեր իջեցնել։ Ցավոք, ներկաների օրոք քաղաքական համակարգը այնպես ձևախեղվեց, որ Արզաքանցյանը դեռ մի բան էլ հրեշտակ է թվում եղածների ֆոնին։ Իսկ նրա՝ կուսակցություն բացելու նպատակն էլ միանգամայն բնական է դիտարկվում։ Մարդը փող ունի, ասելիք ունի, կին ունի, կինն էլ համախոհներ ունի, ուստի՝ կարելի է փորձել ինքնաիրացվել քաղաքականության մեջ։ Բա ժողովրդավարության բարձրագույն լիգայի իմիտացիայի համար պետք է, չէ՞, մրցակցության սկզբունքը ընդգծել։ Այնպես որ՝ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունն առաջիկայում ուրախացնելու է բոլորիս։ Լավ է, ՔՊ-ականները մենակ չեն մնա մարդկանց զվարճացնելու անշնորհակալ գործում։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ