...

Նոր նախագահացու է հայտնվել

Նոր նախագահացու է հայտնվել

«Ես ինձ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում»,- 24TV-ի եթերում ասել է Տիգրան Արզաքանցյանը։ «Ես չեմ ուզում անդրադառնալ մեր անցած ճանապարհին և որևէ մեկի մասին վատ խոսք ասել, որովհետև իմ էությամբ հետ չեմ գնում, ես ուզում եմ, որ մենք միշտ առաջ գնանք։ Նախագահի պաշտոն ունենալու դեպքում ես մեծ աշխատանքներ կարող էի անել, իմ փորձից ելնելով, իմ գիտելիքներն օգտագործելով մեր երկրի զարգացման համար: Ես կարող եմ խոշոր ներդրումներ բերել Հայաստան: Ես հիմա էլ եմ անում՝ չլինելով նախագահ, չլինելով խորհրդարանում, մի քանի օրվա ընթացքում ՀՀ կգան լուրջ ներդրողներ»,- ասել է Արզաքանցյանը՝ նշելով, թե նախկին երեք նախագահներն իրենց աշխատանքը կատարել են, բայց այսօր բոլորս էլ գիտենք, թե մեր ժողովուրդը ինչ գնահատական ունի նրանց մասին:

Լրիվ նոր Հայաստանի «վրով» նախագահացու է։ Համ գաղափարներն են նույնական Փաշինյանի հետ, համ պրոֆեսիոնալիզմի մակարդակն է նույնը, մի բան էլ՝ բարձր այսօրվա իշխանավորներից, համ էլ հավատում է Փաշինյանի՝ մի քանի տարի առաջ հռչակած տնտեսական հեղափոխության տեսլականին։ Ներդրումներ է բերում՝ առանց պաշտոնի։ Պատկերացնո՞ւմ եք, բա որ նախագահ լիներ՝ ինչեր կաներ։ Ասում է՝ հետ չեմ նայում։ Ճիշտ էլ անում է. հետ նայելիս կարող է միամիտ մտաբերի, որ Քոչարյանի և Սարգսյանի պաշտոնավարման տարիներին է միայն հաջողացրել ԱԺ սողոսկել և այնտեղ ստանձնել բոլորին ծիծաղեցնելու առաքելությունը։ Մարդկանց ուրախացնելը պատվաբեր աշխատանք է, այնպես որ այս ոլորտում էլ Արզաքանցյանը մեծ աշխատանքներ է արել, անում է և անելու է։ 

Գոհար Վեզիրյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ