...

Ազդարար

Ազդարար

Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը  հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր: Օրակարգը հագեցած է լինելու:  Բազմաթիվ միջոցառումներով  բնակչությանը կիրազեկեն  Հայաստանում բնապահպանական  խնդիրների,  հանքարդյուանբերության բացասական հետևանքների մասին:  Խնդիրների մասին  հասարակությանը կիրազեկեն տարբեր ֆորմատներով՝ ֆլեշ մոբերով,  սիմվոլիկ ակցիաներով: Ամուլսարի պաշտպանությանը կմիանան նաև ավտոերթով, հեծանիվներով և մոտոցիկլներով:  Կլինի նաև «Ամուլսարի պաշտպանությունը՝ ամեն տնից» ակցիային:  #SaveAmulsar գրություններով դրոշներ և պաստառներ կկախվեն ամեն տան պատուհաններից:

Տարաբնույթ միջոցներով բարձրաձայնվելու են նաև Կլիմայական ճգնաժամի, բնապահպանական աղետների մասին, բայց կենտրոնում լինելու է Ամուլսարն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը:

Հենց այդ օրը Ջերմուկի բնակիչները և բնապահպանները նշանակել են երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության» անդամ Աննա Շահնազարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  պահանջելու են  դադարեցնել Ամուլսարի  հանքային ծրագիրը, ինչի համար գիտական ու իրավական հիմքեր կան: Բնապահպան- ակտիվիստը կրկին պնդեց, որ հանքի ծրագիրն անօրինական է և աղետաբեր է:

«Եթե «Էլարդի» հիմնական եզրակացությունն  այն է, որ «Լիդիանը» թերագնահատել է բացասական ազդեցությունը, ապա դրա տողակատում երևում է, որ բացասական ազդեցությունն ահռելի է: Նույն «Էլարդի»  ցեկույցի մեջ դրանք  մանր տառերով գրված են: Ընդհանուր եզրակացությունը շատ ավելի մեղմ է, քան ինչ- որ գրել են զեկույցի էջում: Այսքանից հետո կառավարության ուսերին է ամբողջ պատասխանատվությունն՝  իր արած սուտ տեղեկությունների տարածման համար»,- շեշտեց նա:

Բնապահպանը սուտ է որակում  կառավարության այն հիմնավորումը,  թե Ամուլսարը փակելու հարցում իրավական  հիմքեր չկան: Նա մեկ այլ հայտարարությունն էլ է մանիպուլյացիոն համարում:

«Սուտ է  նաև այն, որ ասում են, թե հանքը պետք է շահագործվի, որովհետև ազգային անվտանգության և պատերազմի խնդիր ունենք: Անառարկելի փաստ է, որ հանքը լուրջ բնապահպանական խնդիրների է բերելու: Ես որպես քաղաքացի իմ կյանքի, գոյատևման, իրավունքի հարցն եմ  լուծում և այդ հարցը ոչ բռնի եղանակով եմ լուծում՝ Սահմանադրությամբ ինձ տրված բոլոր լիազորություններով: Ես եմ որոշում, թե կառավարությունն ինչ պետք է անի: Եթե կառավարությունն ուրիշ բան է անում, դա իր պատասխանատվությունն է»,- նշեց Աննա Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Ամուլսարի հարցն այսօր Ջերմուկի տարածքից դուրս է եկել: Անկախ վարչապետի Ամուլսարը ապաշրջափակելու կոչի՝ բնապահպանը պնդում է, որ պայքարելու են մինչև վերջ:

Հավելենք, որ Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է Մաշտոցի պուրակից, ժամը 13։00-ին: Արդեն 18։30-ին Երևանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը կմիանան  Օպերայի մոտ, որտեղից կսկսվի երթը։

Հանքարդյունաբերության դեմ բողոքի գործողություններ կլինեն նաև հանրապետության ազդակիր համայնքներում: Ալավերդիում, Կապանում և այլ վայրերում, որոնք հանքարդյունաբերության հետևանքներն իրենց մաշկի վրա զգում են,  բողոքի նոտա կհղեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5032 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ