...

Ազգային-ազատագրականը ծաղրողները թող չկարդան

Ազգային-ազատագրականը ծաղրողները թող չկարդան

Մեծ հաճույքով կկարդայի մեր պատմությունն այլ կերպ վերլուծելու, ընկալելու մասին հոդվածը (Կարպիս Փաշոյան, Ալիք մեդիա), եթե հենց այսօր, հենց հիմա չգիտակցեի, որ մենք դարձյալ պետք է ազգային-ազատագրական պայքար մղենք։ Չէ՛, բնավ նկատի չունեմ ֆեյսբուքում Պուտինին կամ Բայդենին հայհոյելը, նույնիսկ թուրքին հայհոյելը չի մտնում սրա մեջ։ 

Մենք կանգնած ենք որպես պետություն, որպես ազգ իսպառ ոչնչանալու շեմին։ Իշխանություն կոչվածը չի էլ թաքցնում, որ թշնամու կամքով է փոխելու ամեն ինչ՝ պատմությունը, զինանշանը, օրհներգը, Սահմանադրությունը։ Հետո՞։ Հասկանո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանին կամ Ալեն Սիմոնյանին և այլոց ծաղրելով, մի երկու թթու խոսք ասելով՝ հարց չի լուծվում։

Իշխանության հիմնական գործիքներից մեկը՝ ֆեյսբուքը, մյուս գործիքը՝ էլեկտրոնային մամուլը, լցված են անհեթեթորեն հանդարտ ճամարտակությամբ կամ նույնքան անհեթեթ պաթոսով։

Պատմության ուսումնասիրության թերությունների մասին կմտածենք, եթե կարողանանք պետություն և ազգ պահել։ Եվ իհարկե, դրանք չի կարելի հակադրել։ 

Աքսիոմ է․ եթե Ցեղասպանությունից հետո չլիներ 1918-20թթ․ անկախ Հայաստանը, այնուհետև Խորհրդային Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը վաղուց կվերածվեր անմշակույթ, անլեզու մի զանգվածի։ Հրեաների օրինակը չբերեք։ Նրանք ուրիշ պատմություն են։ 

Ապշեցուցիչ է մեր մտավորական զանգվածի խաղաղ թմբիրը։ Ապշեցուցիչ է նաև այն, որ մեր հասարակության բանական հատվածն այսօր լուռ է։ Թեկուզ մեկտոկոսանոց լինի այն, լռելու իրավունք չունի։

Մեկ խնդիր ունենք լուծելու։ Իշխանության հարցն է։

Որովհետև ինչ էլ գրենք բանակի, կրթության, տնտեսության, դատարանի մասին, ինչ էլ խոսենք արտաքին քաղաքականության մասին, սրանց տերն այժմ ուրիշն է, օտարի կամակատարն է։ Կարո՞ղ ենք օտարի, այն էլ՝ թշնամի օտարի առջև խնդիր դնել։ Ո՛չ։ Ուրեմն միամիտ են այն պնդումները, թե օրվա իշխանության առջև այս կամ հարցը պետք է դնել։

Այնուամենայնիվ, հենց մե՛զ համար և օտարի՛ համար չենք կարող մեզ լռելու, հնազանդվելու շռայլությունը թույլ տալ։ 

Իմ ասած ազգային-ազատագրականը պաթոս չէ, հեքիաթ չէ։ Եթե կոտրենք այս հնազանդ լռության և ճղճղան պաթոսի պատը, եթե կարողանանք բանական միտքը տեղ հասցնել, արդեն մեծ գործ արած կլինենք։

Եվ թող սա առաջին քայլը լինի։ 

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ.  Եթե Խորենացու «Ողբը» ճիշտ կարդայիք, ոչ թե ողբ կտեսնեիք այնտեղ, այլ լուրջ վերլուծություն, որը, ցավոք,այսօր էլ է արդիական։ 

Օր․՝ պատմահայրն այն ժամանակ գրում էր անիշխանության մասին և դա աղետ էր համարում։ Մի՞թե այսօր նույնը չէ։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ