...

Եկեղեցու դեմ պայքարի թեման՝ կառավարության փակ նիստում


Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել կառավարության փակ նիստի սղագրությունից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

Նիկոլ Փաշինյան- Էս «չզեկուցվող հարցերից» ամենակարևորը Եկեղեցու հարցն ա։ Պետք ա դրանց բոլորի դիմակները պատռել, բոլ էղավ-հերիք էղավ։ Ինչքա՞ն կարելի ա ժողովրդին խաբել։ Ու հարցը մենակ կուսակրոնությունը չի, առհասարակ պիտի ստուգել նրանց հավատը, և ով Աստծուն անվերապահորեն չի հավատում՝ պիտի պաշտոնանկ անել։ Ո՞նց ստուգենք, ի՞նչ առաջարկներ կան։

Արսեն Թորոսյան- Եկեք հանձնաժողով ստեղծենք։ Ես մի անգամ սև գույնի կազմով մի գրքի մեջ կարդացել եմ, որ չեմ հիշում ով ջրի վրայով քայլում ա, աշակերտներին էլ ասում ա դուք է՛լ քայլեք, որովհետև եթե եսիմ ինչի չափ հավատ ունենաք․․․

Արարատ Միրզոյան- Կանեփի սերմի չափ։ Ասում ա «եթե կանեփի սերմի չափ հավատ ունենաք․․․»։

Նիկոլ Փաշինյան- Հա, էդ լավ միտք ա։ Բոլոր հոգևորականներին տանենք Երևանյան լիճ, թող ջրի վրայով քայլեն։ Ով սկեց՝ ուրեմն իր հավատքի մեջ ամուր չի, նա ի՞նչ գործ ունի հոգևոր ծառայության մեջ։ Ուրի՞շ։

Արսեն Թորոսյան- Դե կուսակրոնության մոմենտով․․․ կարելի ա ԴՆԹ թեստ անել, պարզել՝ ով երեխաներ ունի․․․

Նիկոլ Փաշինյան- Իսկ էդ թեստը կարա՞ մարդու ազգությունն էլ որոշի։

Արսեն Թորոսյան- Այո։

Նիկոլ Փաշինյան- Թեստը մոռացեք, Հայաստանում դա պիտի արգելվի։ Անցանք առաջ։ Եկեք գիտական հանձնաժողով ստեղծենք ու պարզենք՝ մարդը կարա՞ մեռնի, հետո հարություն առնի․․․ Ալեն, ինչի՞ սփրթնեցիր, քոնը իսկական չէր, դու սերիալի մե՛ջ էիր դագաղում պառկել, ու ինչքան գիտեմ՝ ոչ թե հարություն առար, այլ 5 հազար դրամ։

Ալեն Սիմոնյան- Ես եկեղեցականների հավատը պարզելու ուրիշ ձև կառաջարկեմ։ Էն որ գրված է, թե «եթե մի այտիդ ապտակում են՝ մյուսը դեմ տուր», ես առաջարկում եմ բոլոր հոգևորականներին շարք կանգնեցնել և հերթով բոլորի մի երեսին թքել, ով մյուսը դեմ չտվեց՝ ուրեմն իրական հավատացյալ չի, պիտի կարգալույծ արվի։ Ես պատրաստ եմ անձամբ իրականացնել այդ թեստը․․․

Նիկոլ Փաշինյան- Ընդհանուր առմամբ՝ ընդունելի առաջարկ է։ Բայց պետք է արագացնել ընթացակարգերի մշակումը, որպեսզի կառավարության հաջորդ նիստում արդեն ամեն ինչ պատրաստ լինի։ Ի վերջո՝ հսկայական միջոցներ են փոշիացվում։ Հայաստանի համարյա բոլոր եկեղեցիները շատ սիրուն տեղերում են կառուցված, իրենց տարածքն ունեն, պատկերացնո՞ւմ եք ինչ լավ օբյեկտներ կլինեն, որքան շահույթ կգեներացվի։ Նույնիսկ մանղալների վրա փող ծախսելու կարիք չի լինի, էն մոմ վառելու յաշիկները պատրաստի մանղալներ են։ Այնպես որ՝ արագացրեք, առավել ևս՝ որ բարեկիրթ հարևանը նույնպես շտապեցնում է․․․

Ցավոք՝ սղագրության տեքստն այստեղ ընդհատվում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ