...

«Չխամեմատվե՛ք»

«Չխամեմատվե՛ք»

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն»։

Իսկ այ նախկին հանցավորների օրոք հեչ էլ կամավորության սկզբունքով չէին ուղարկում։ Զինկոմիսարիատների աշխատակիցները շաբաթը մեկ մտնում էին բանակում զինվոր ունեցողների տները, ծնողների թևերը ոլորում, մի քանի թաթալոշ տալիս, ապա ներկայացնում այն «պարագաների» ցանկը, որոնք անպայման պիտի տեղ գտնեն հաջորդ «պասիլկում»։ Այնպես որ՝ «բան չի փոխվել» ասողները գլուխները պատով են տալիս․ ո՞նց չի փոխվել, եթե հիմա նույն բանը կամավորության սկզբունքով են անում։

Սա, ի դեպ, վերաբերում է բոլոր ոլորտներին։ Նախկինում չինովնիկները գործարարներին ստիպո՛ւմ էին կաշառք տալ, իսկ հիմա նրանք իրենք են կամավորության սկզբունքով կաշառք տալիս (ինչն ամենևին չի նշանակում, թե չինովնիկները կաշառքի կամ այլ բաների կարիք ունեն), նախկինում բիզնեսմեններին ստիպո՛ւմ էին փայ տալ պայմանական «Սաշիկին», իսկ հիմա նրանք կամավորության սկզբունքով են բաժնետոմսերի մի մասը փոխանցում կառավարության աշխատակազմին, առաջ զանազան գույնի բերետավորներին ստիպո՛ւմ էին ջարդուփշուր անել ցուցարարներին, իսկ հիմա նրանք դա անում են կամավորության սկզբունքով, և այլն։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ