...

Բա մեխե՞րը

Բա մեխե՞րը

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում կան հայկական դիրքեր, որտեղ բարձրանալիս հայ զինվորներին ստուգում են ադրբեջանցի զինված ծառայողները: 

«News.5tv.am»-ը պաշտոնական գրավոր հարցում է ուղարկել ՊՆ՝ հարցնելով, թե արդյոք այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:

ՊՆ-ի ներկայացուցիչը գրավոր պատասխանել է. «Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի և սոցցանցերի հրապարակումները, դրանց արձագանքում ըստ անհրաժեշտության: Հայտնում ենք նաև, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափոխերն իրականացնում են բնականոն»:

«ՉԻ». Սա մեզ մի անեկդոտ հիշեցրեց. կինը գործուղման մեկնող ամուսնու իրերն է հավաքում: «Ահա հացը, ահա պանիրը, ահա մեխերը»: Մարդը հարցնում է. «Բայց ինչի՞»: «Ո՞նց ինչի. կսովածանաս, հացը կկտրես, պանիրի հետ կուտես»: «Բա մե՞խերը»: «Չե՞ս տեսնում, հեսա, դրել եմ»:

Հիմա մեր ՊՆ-ն է: Բա լուրե՞րը: Ասում է՝ չե՞ք տեսնում, մամուլ ենք կարդում, մշտադիտարկում ենք անում: 

Հա, բայց լուրե՞րը, որ մեր զինվորներին ադրբեջանցիները ստուգում են: Ասում է՝ չե՞ք տեսնում, բնականոն հերթափոխ է իրականացվում:

Նորից ես հարցնում՝ վերջը լուրերը ճի՞շտ են, թե՞ սխալ: Ասում է՝ ՊՆ-ի շենքի դիմաց սիրուն ծառեր են, սարերում էլ ձյուն է դրել:

Գոնե մի հատ նորմալ «կռուտիտ» անեն, դա էլ չեն կարողանում, բա անեկդոտ չի՞:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   129 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ