...

Լացող «ուռա»-ն

Լացող «ուռա»-ն

ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ 

«ՉԻ». Ուռաաա՜... այսինքն՝ կեցցե՜... վերջապես կձերբազատվենք այդ գաղութատիրական, նեոիմպերիալիստական ուռայից: 

Բայց ինչի՞ կեցցե: Օրինակ՝ գրոհի ժամանակ նախկինում բացականչում էին՝ ուռա՜, հիմա որ ասեն կեցցե՜, մի տեսակ չի ստացվում, հակառակորդն էլ կարող է հոգեխանգարմունքի մեջ ընկնել: 

Մտածել է պետք. ուռա-ն վատ չէր, հազիվ էինք սովորել, կեցցե-ի մեջ մի տոննա բաղաձայն կա, բացականչելը դժվար է: Կարելի է հրամանատարի շնորհավորանքին արձագանքել, հիմա տարբերակներ նշենք.

Հայ-հա՜յ. հայերեն է ու հայ բառն էլ մեջը,

Ջա՜ն. սա դզող հայերենից է, շատ դուրներս եկավ,

Հո-հո-հո՜... սա էլ վատը չի, համ էլ ռազմաշունչ է: 

Բերեք, բերեք ձեր տարբերակները, կեցցե՜ Հայաստանի բանակի կանոնադրությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   325 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ