...

Բա «զադերժկան ինչո՞ւմն ա»

Բա «զադերժկան ինչո՞ւմն ա»

«Հայաստանը եթիմ չէ, որ վիզը ծուռ տարիներով սպասի մատակարարումների ու արդյունքում ոչինչ չստանա կամ ստանա շարքից դուրս եկած մետաղի ջարդոն», հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Ամոթ չլինի հարցնելը՝ իսկ վերջին մի քանի տարիներին ինչո՞վ է զբաղված Հայաստանը։ Ճիշտ է, վիզը ծուռ սպասում է մատակարարումների ու արդյունքում ոչինչ չի ստանում կամ ստանում է շարքից դուրս եկած մետաղի ջարդոն։ Այսինքն՝ վարվում է ճիշտ այնպես, ինչպես կվարվեր Տարոն Չախոյանի ասած «եթիմը»։ Իսկ պետությունների դեպքում «եթիմ» (որբ)՝ նշանակում է անտեր, այսինքն՝ առանց իշխանությունների։ Ու ստացվում է, որ ըստ պրն Չախոյանի, Հայաստանն անտեր է, իշխանություններ չունի, Նիկոլ Փաշինյանն էլ, համապատասխանաբար, ընդամենը բյուջեից աշխատավարձ ստացող «ժիլետի թև» է։

Հետաքրքիր է՝ այսքանից հետո Տարոն Չախոյանն ինչո՞ւ չի հանրությանը ներկայանում որպես «ժիլետի թևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ