...

Տարոն Չախոյանն ու ՔՊ-ի նոր ախոյանը

Տարոն Չախոյանն ու ՔՊ-ի նոր ախոյանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե «Կաթողիկոսի կուսակցությունից մանիպուլյատիվ հայտարարություններ են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը», որովհետև «Հայաստանի տարածքից ոչ ոք իրավունք չունի և չի կարող անգամ մեկ մետր հանձնել կամ զիջել այլ պետության»։

Այն, որ Կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը «տարբեր կուսակցություններից» են՝ վաղուց է հայտնի, բայց պրն Չախոյանն ակնհայտորեն կրակի հետ է խաղում՝ հայտարարելով, թե որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի տարածքից հող զիջել։ Չհասկացանք, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չարաշահե՞լ է իր պաշտոնեական դիրքը։ Ինքն էր, չէ՞, խոսում ամայի-անբնակ սարերի մասին, որոնց համար «հո պատերազմ չէի՞նք սկսելու»։ Բա հանձնելը կամ զիջելն ուրիշ ինչպե՞ս է լինում։

Եվ ընդհանրապես՝ Հայաստանին այնպիսի ղեկավար է պետք, որը ոչ թե իրավական տեսանկյունից «չկարողանա զիջել», այլ իրական կյանքում «կարողանա չզիջել»։ Բայց պրն Չախոյանին այս տարբերությունը հազիվ թե հասկանալի լինի։ Նրա համար կարևորը «Կաթողիկոսի կուսակցությանը» հինգերորդ շարասյուն հռչակելն ու ասֆալտին փռելն է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   421 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ