...

Սերժի կոստյումը՝ Սամվել Կարապետյանի տան պահարանում

Սերժի կոստյումը՝ Սամվել Կարապետյանի տան պահարանում

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե «Տաշիր Սամոյի խմբակը փորձում է ժողովրդին երեսով տալ, որ ժամանակին՝ Սերժ Սարգսյանի օրոք, կառուցել կամ վերանորոգել է կառավարական առանձնատներից մեկը»։

«ՉԻ»․ Իրականում որևէ տարօրինակ բան չկա, որ Նիկոլ Փաշինյանը, ապրելով Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված առանձնատանը, կարգադրել է կալանավորել նրան։ Հնում էլ էր այդպես՝ վայրի ցեղերի առաջնորդները ոչ միայն սպանում էին պարտված առաջնորդներին, այլև որպես ռազմավար՝ խլում նրանց հագուստը, զենքերը, նժույգները, կանանց․․․ Ի վերջո՝ եթե «Սերժի վրայով կարված կոստյումը» հագել է, նրա տիկնոջ փակած կոմպոտները խմել, ինչո՞ւ պիտի Սամվել Կարապետյանի կառուցած առանձնատունը չվայելի։

Առավել ևս՝ որ Նիկոլ Փաշինյանի գործելակերպը, անկասկած, շատ ավելի «ժողովրդավարական» է։ Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանի կեցավայրն էր կառուցում՝ եղբայրը դառնում էր նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ ահա Նիկոլ Փաշինյանն այդ նույն կեցավայրը «ռեմոնտ է անում» 200 հազար (այլ տվյալներով՝ 2 միլիոն) դոլարով, ու այդ գումարը վճարվում է բյուջեից, այլ կերպ ասած՝ «գեղի Օպել քշող համբալների» վճարած հարկերից, իսկ որպես երախտագիտություն՝ «համբալների» հարկային բեռը միայն ավելանում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   129 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ