...

Բացառիկ շանսի հարցերը

Բացառիկ շանսի հարցերը

1997թ. սեպտեմբերին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտնի ասուլիսով, ասուլիսին ներկա լրագրողներից մեկը հարց տվեց, թե ճի՞շտ է, որ էսինչ թվին ինքնաթիռով եսիմ ուր պիտի գնայիք, Վազգեն Սարգսյանը չթողեց, սենց բան ասաց, դուք այսպես պատասխանեցիք...

Այս մակարդակի լրատվամիջոցներ և լրագրողներ կային այն ժամանակ: Ճիշտ է, ընդհանուր առմամբ, նրանք շատ ավելի քիչ էին, քան հիմա: Մարդը ասուլիս է հրավիրել, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ լրջագույն թեմայի մասին է խոսում, օդում կախված լուրերից են հարց տալիս: Բայց լրագրողների մեծ մասը հիմնականում նման ասուլիսներին այն ժամանակ ավելի պատրաստված էր ներկայանում: 

Հիմա այդ առումով պատկերն ավելի տխուր է: Այսօր ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանը խորհրդարանում ճեպազրույց էր տալիս: Կամ, գուցե, ինչպես ասում են՝ լրագրողները նրան բռնացրել էին: Սա չտեսնված բան էր: Վերջին անգամ չգիտենք, թե Լիպարիտյանը երբ է ճեպազրույց տվել, եթե ընդհանրապես տվել է: Լրագրողների համար սա բացառիկ շանս էր: 

Էդ ի՞նչ հարցեր էին տալիս, թող ու փախի: Մեկը մեկից անգրագետ, մուննաթախառն, բամբասախառն, մեղադրախառն: Դե, բնականաբար, այս ոճի հարցերի հեղինակները հիմնականում քոչարյանա-դաշնակցական լրատվամիջոցներից էին: 

Մեկը հարցնում է. որ ասում եք, եթե հիմա մենք Արցախի անկախություն պահանջենք, ավելին ենք կորցնելու, չե՞ք կարծում, որ դրանով Սյունիքը վտանգի տակ եք դնում, Հայաստանի անվտանգությանն եք հարվածում: 

Մյուս լրագրողն ընդհանրապես տվեց-անցավ. հարցը նայեք՝ երբ դուք Թրքահայաստան եք ցանկանում ստեղծել, պատրա՞ստ եք գալ, այստեղ ապրել: 

Երրորդը. դուք այստեղ ապրողներին լուծումներ եք առաջարկում, բայց ինքներդ պատրաստ չեք գալ, այստեղ ապրել:

Չորրորդը. մշտական բնակության մասին է խոսքը:

Մի խոսքով, մեղքներս եկավ Լիպարիտյանը: Հլը լավ է, որ շալակը չթռան: Կամ խմբակային ծեծի չենթարկեցին՝ «Թրքահայաստան ստեղծելու» կամ «Հայաստանում չապրելու համար»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ