...

Սև ու սպիտակ

Սև ու սպիտակ

Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրել է. «ԿԳՄՍ-ի իմացությամբ, թե ոչ, բայց Երևանի Փարաջանովի թանգարանը լրագրողից գումար է գանձում, ասելով, թե միայն պետական լրատվամիջոցներն իրավունք ունեն անվճար մտնել թանգարան։

Պետական լրատվամիջոցը, թե՞ Նիկոլի գրպանային լրատվամիջոց։ Մարզերում, ի դեպ լրագրողներին սև ու սպիտակի չեն բաժանում։ Ցույց ես տալիս վկայականդ, կամ անձնագիրդ, ասում ես որ լրագրող ես ու անցնում ես։

Այ սենց են անում, որ երկրի մասին լուսաբանելը զապադլո եք դարձնում»:

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե պետական լրատվամիջոցը որն է: Երևի Հանրային հեռուստատեսությունը, Հանրային Ռադիոն, մեկ էլ էն Տարոն Չախոյանի ֆեյք-նյուսերը:

Իմիջիայլոց, Եվրոպական գրեթե բոլոր երկրներում թանգարաններն անվճար են լրագրողների համար, այդ թվում՝ հայ լրագրողների: Դմբո են, էլի, չեն ֆայմում ֆիլտրացիա կատարել, ոչ պետական լրատվամիջոցների լրագրողներից փող կորզեն:

Հիմա այնպիսի խառը օրեր են, որ միայն պետական լրատվամիջոցում աշխատելն է մանրից դառնում «զապադլո»: «Վրեմյայի» ժամանակներն են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   234 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ