...

Մեր ժամանակների «ուրիշ հերոսը»

Մեր ժամանակների «ուրիշ հերոսը»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Freenews-ը ոչ իրեն է պատկանում, ոչ իր կնոջը, «իսկ Հայաստանում վաղուց արտոնյալներ չկան, և հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ՝ դրա վառ ապացույցն է»։

Հիշում եք, չէ՞, այն պատմությունը, որ մեկը դատարանում ասում է «նախ և առաջ՝ ես ոչ մի կճուճ էլ չեմ վերցրել, երկրորդ՝ այն արդեն ջարդած էր, երրորդ՝ վերադարձրել եմ սաղ-սալամաթ»։ Հիմա Ալենչոն է․ ասում է նախ՝ իմը չի, երկրորդ՝ եթե դաժե իմ լրատվամիջոցի հանդեպ են նման բան անում, ուրեմն Հայաստանում արտոնյալներ չկան։ Լավ է չի ավելացնում «և երրորդ՝ ես այդ մեդիային հանձնարարել եմ ժամանակին վճարել գումարները»։ 

Հա, ի դեպ, վերջում էլ «մուննաթ է գալիս» լրատվամիջոցների վրա, թե «լավ, էլի, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։ Գիտեն, իհարկե գիտեն։ «Գլխավոր հերոսի» անունն էլ գիտեն։ Բայց այդ «գլխավոր հերոսն» Ալենին ԱԺ նախագահ է դարձրել հենց նրա համար, որ լրատվամիջոցներն անընդհատ նրան թիրախավորեն, ու այդպիսով հասարակության ուշադրությունը շեղվի «գլխավոր հերոսից»։ Հիմա ո՞նց հասկանանք, Ալենը հրաժարվո՞ւմ է իր հիմնական գործառույթից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ