...

Բալիկ առ բալիկ

Բալիկ առ բալիկ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ լայվի ժամանակ մտել է Պետական տնտեսագիտական համալսարան, մոտեցել բուհի ռեկտորի գործավարին և ասել. «Կարո՞ղ եք հայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

«ՉԻ». Վայ, մեռնենք ձեր ազգափրկիչ գործունեությանը: Կարելի է խորը շունչ քաշել: Գործավար առ գործավար, ռեֆերենտ առ ռեֆերենտ, պահակ առ պահակ հայրենանվեր գործ են անում:

Բայց մեր դաշնակ պատգամավորներին մի հատ խորհուրդ տանք. համալսարաններում հիմա կրթական սեզոնն ավարտվել է, ներսում մարդիկ քիչ են, գործավարները հատուկենտ են, Արցախը փրկելու այդ հարցադրումից էֆեկտը քիչ է:

Իսկ ահա մանկապարտեզները գործում են: Այնտեղ ներխուժելն ավելի հեշտ է, պահակները պարապած չեն, արագ կարելի է նրանց դիմադրությունը հաղթահարել: Մանկապարտեզներում 2-5 տարեկան ժողովուրդը լիքն է: 

Գնացեք այնտեղ, լայվ մտեք, մոտեցեք երեխային և հարցրեք. «Բալիկ ջան, կարո՞ղ ես հայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Ձեզ հետ անպայման ունեցեք հրուշակեղեն, կոնֆետ, իսկ ավելի լավ է՝ էն ռեզինի պես ձգվող մարմելադներից, երեխաների ուշքը դրանց համար գնում է: Հարցը տալուց հետո դրանից տվեք բալիկին, ձեր ուզած պատասխանը կստանաք: Հանգիստ եղեք, դա ընտրակաշառք չի դիտարկվի: 

Հետո ամփոփելով ձեր ազգափրկիչ այցը մանկապարտեզներ՝ կարող եք հայտարարել, որ մատաղ սերունդը 100 տոկոսով դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ու սա դեմագոգիա չի համարվի. որ խնդիր լինի, արբանյակից արված վիդեոներ էլ կան, որոնք կհաստատեն ձեր խոսքերը:

Դե, ձեզ տեսնենք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ