...

Անհարմար բան է ստացվում

Անհարմար բան է ստացվում

Էն օրը ընդդիմադիր լրատվամիջոցները Ալեն Սիմոնյանից պահանջում էին ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դաշնակ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ բուհերի քարտուղարուհիներին էր տեռորի ենթարկում, թե բա ասա, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Շատ չծավալվենք, պարզապես տեսնենք՝ այս հարցում ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները և ինչ դիրքորոշում են ունեցել այժմ ընդդիմություն, իսկ մի ժամանակ՝ իշխանություն ունեցողները:

«Անընդունելի եմ համարում ի պաշտոնե ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ, 31.05.2022թ.:

«Թույլ տվեք հստակորեն արտահայտել իմ կառավարության պատրաստակամությունը՝ չառաջադրել անկախության կամ Հայաստանի հետ միավորման պահանջներ», Վարդան Օսկանյան, ՀՀ արտգործնախարար, «Ազգ», 10.10.1998թ.:

Ինչ որ չենք հիշում, որ դաշնակները ղզղզնեին Վարդան Օսկանյանի այս հայտարարությունից: Երևի՝ իշխանության կերակրամանից օգտվելուց ժամանակ չեն ունեցել: 

Հիմա դուք ինքներդ հարց տվեք ու ինքներդ էլ պատասխանեք. ո՞ւմ հոգեզավակն է Ալեն Սիմոնյանը: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4060 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ