...

Ուրիշ պահանջների սպասեք

Ուրիշ պահանջների սպասեք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում ադրբեջանական հեռուստաընկերության տեսանյութ է տեղադրել և գրել. «Ադրբեջանից դժգոհում են, իսկ Փաշինյանը խոստանում է ընդդիմության պատգամավորներին արգելել հետագայում ևս ծանոթանալ փաստաթղթին։

Պարզվում է` «Հայաստան» խմբակցության գործընկերներ Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի հետ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվող փաստաթղթի կետերին ծանոթանալուց հետո մեր կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները հայտնվել են Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։

ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց. «Գնացել եք, կարդացել եք (Ադրբեջանի հետ պայմանագրի փոխանակվող կետերը), էնքան եք կարդացել՝ էլ չեք կարդա»:

«ՉԻ». Հանգիստ, հանգիստ, առանց պաթոսի: Պետք չէ այս մանր հարցի շուրջ աղմուկ բարձրացնել: Դուք գոհ եղեք, որ Ադրբեջանը չի պահանջում, որ Հայաստանում լուծարվի ընդդիմությունը: 

Կամ ընդդիմության գործունեությունն օրենսդրական կարգավորումներով համապատասխանեցվի խաղաղության գործընթացին: 

Թե չէ որ ձեզ արգելեն ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի կետերին, դե, հիմա, առանց ծանոթանալու էլ բոլորս գիտենք, թե այնտեղ ինչ կա-չկա: Էնքան գիտենք, որ էլ չենք իմանա նոր բան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ