...

Ուշադրություն, ձեզ հետևում են

Ուշադրություն, ձեզ հետևում են

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության: Չզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար»:

«ՉԻ». Էս աղջկա կենսագրությունը պատգամավորների թվում ամենակարճերից մեկն է: Կենսագրության մեջ նշված է, որ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (ուժըս) ու մեկ էլ, որ 2018թ. փետրվար-հունիս ամիսներին մասնակցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և Եվրոպական խորհրդարանի վերապատրաստման ծրագրերին: 

Բան չունենք ասելու, վռազ երևում է, որ շատ լավ վերապատրաստվել է: Ակնհայտ է, որ Հայ դատի ծրագրերը ահագին երիտդաշնակների աչքեր են բացել, և նրանք հասկացել են, թե 21-րդ դարում ինչ մունդառ տեխնոլոգիաներ են կիրառում իշխանությունները դաշնակների տեղաշարժը ֆիքսելու համար:

Կներեք, բայց պետք է ավարտենք. ոնց որ մեր գլխավերևում արբանյակ հայտնվեց, իջնենք պադվալ, մինչև ռադը քաշի: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ