...

Բավարարվեք ֆեյսբուքյան Նժդեհի կարգավիճակով

Բավարարվեք ֆեյսբուքյան Նժդեհի կարգավիճակով

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հրապարակային հրավիրում եմ բանավեճի ՀՀ քաղաքական իշխանության ցանկացած ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանից մինչև նախարարներ ու ՔՊ պատգամավորներ։ Կհամարձակվե՞ք ուղիղ եթերում բացատրել, թե ինչ եք անում այս երկրի հետ և պատասխանել իմ փաստարկված հարցադրումներին։

Սպասում եմ ձեր համարձակներին, բայց մանր-մունր ճիճուներին դեմ չտաք։ Միայն ձեր ներկայանալի դեմքերը»։

«ՉԻ». Այսպիսի զարգացումը լրիվ տրամաբանական էր: Երեկ Հոխիկյանը Առուշ Առուշանյանին համեմատեց Գարեգին Նժդեհի հետ, այսօր էլ ցանկանում է բանավիճել Փաշինյանի հետ: Որքան Առուշը համեմատության եզրեր ունի Նժդեհի հետ, այնքան էլ ինքը կշիռ ու նշանակություն ունի Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում և Փաշինյանին արժանի ընդդիմախոս է:

Հիմա, եթե Փաշինյանի խոսնակը հակադարձի և ասի՝ վարչապետը բանավեճի է հրավիրում Քոչարյանին և չի ցանկանում խոսել նրա մանր-մունր ճիճուների հետ, սխալ կլինի՞:

Շատ էիք ցանկանում Փաշինյանի հետ բանավիճել, խնդրեիք, որ Քոչարյանը մտցներ ցուցակ, հայտնվեիք խորհրդարանում ու հարցեր հնչեցնեիք: Իսկ քանի որ դա տեղի չի ունեցել, բավարարվեք ֆեյսբուքյան Նժդեհի կարգավիճակով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ