...

Բիզնես պարտնյորը Արսեն Թորոսյա՞նն է

Բիզնես պարտնյորը Արսեն Թորոսյա՞նն է

Արդեն տևական ժամանակ է, ինչ Արագածոտնի մարզի Փարպի համայնքը ոռոգման ջրի խնդրի առաջ է կանգնած։ Տնամերձ այգիներն ու մշակվող հողատարածքները չորանում են, որովհետև Փարպին սնուցող մայր առվի ջուրը ուղղվում է դեպի նոր կառուցված ձկնաբուծարաններ և լողավազաններ։ 

«ՉԻ»-ի հետ զրույցում փարպեցիները նշեցին, որ բիզնեսի հետևում համայնքի ՔՊ-ական մի տղա է, որն ամենուրեք հայտարարում է, թե ՔՊ-ից Արսեն Թորոսյանն է իր բիզնես պարտնյորը։ «Նոր են բացել ձկնաբուծարաններն ու ժամանցի գոտում եղած լողավազանները, մեր համայնքի ջուրն էլ գնում է մեկ մարդու սեփականությունը սնուցելու ուղղությամբ։ Փարպիի 6-7 թաղամաս արդեն ամիսներ է՝ այս վիճակում են»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ի դեպ, մեզ ներկայացրել են նաև լուսանկարներ, որոնցում երևում են 6 ձկնաբուծարանները, ինչպես նաև դրանց կողքին ժամանցի համար նախատեսված լողավազանը։ Առաջին լուսանկարում հենց այդ ձկնաբուծարաններն են, որոնց կողքին երևում է լողավազանը։ Երկրորդ նկարում էլ մյուս լողավազանն է, որտեղ մարդիկ գումար են վճարում և օգտվում ժամանցի գոտուց ու լողավազանից։

Մեր այն դիտարկմանը՝ փաստեր ունե՞ք, որ այս բիզնեսի փայատերը Արսեն Թորոսյանն է, հստակ պատասխան չհնչեց։ Մեզ փոխանցեցին, որ ողջ Փարպին միայն Արսեն Թորոսյանի անունն է տալիս, քանի որ «բուն գործ անողը» որտեղ նստում, ասում է, թե Թորոսյանն էլ փայ ունի իր բիզնեսից։

Եթե իրավիճակը որևէ ձևով լուծում չստանա, Փարպի համայնքի բնակիչները, հնարավոր է, դիմեն ավելի կտրուկ գործողությունների՝ հրապարակային կոնկրետ անուններ ու փաստեր նշելով։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   913 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ