...

Բլից-վիրտուալ. Գարեգին Բ

Բլից-վիրտուալ. Գարեգին Բ

- Վեհափառ Տեր, ինչո՞ւ որոշեցիք Ռոբերտ Քոչարյանի համար հայտարարություն անել:

- Որդյակս, նախ որևէ քաղաքական բաղադրիչ չկա դրա մեջ: Նախօրեին պառկեցի քնելու, բայց երազիս ինձ այցելեց Վլադիմիր անունով սուրբը և պահանջեց, որ իր որդու համար հայտարարություն անեմ: Ո՞վ եմ ես, որ չենթարկվեմ սրբերի կարգադրություններին:

- Բայց ձեր հոտը ձեզ քննադատեց այդ դիրքորոշման համար:

- Ախր Աստծու գործերն անմեկնելի են, ես որտեղի՞ց իմանամ այդ երազը ինչու ինձ ուղարկեց: Ինչ վերաբերում է հոտին: Ես դիմակ եմ կրում և ոչ մի հոտ չեմ առել: Բայց եթե ասում եք, ամեն դեպքում կհանձնարարեմ, որ խնկարկեն տարածքը:

- Դուք ինձ սխալ հասկացաք: Հոտ ասելով՝ նկատի ունեի Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին:

- Գիտեք, հիմա կարանտին է, մարդկանց արգելում են այցելել եկեղեցի մոմ վառելու, այլ արարողություններ կատարելու: Այսինքն՝ ձեր նշած խմբի մարդկանցից որևէ օգուտ չկա: Իսկ մենք մեծ ծախսեր ունենք, շինարարություն ենք անում և սրբերի որդիների նվիրաբերություններից չենք կարող հրաժարվել:

- Առաջ ինչո՞ւ երազ չէիք տեսնում և պաշտպանում անօրեն դատված մարդկանց: Ինչո՞ւ բազում հանցագործությունների մեջ մեղադրվող Քոչարյանին պաշտպանեցիք:

- Սա ինչ ընտրովի գնահատական է: Ամբողջ օրը Հռոմի պապի նկարներն եք տարածում, կարո՞ղ է գիտեք տեղյակ չեմ: Բայց գիտե՞ք, որ նրա նախորդները գումարի դիմաց ինդուլգենցիա են տրամադրել հանցագործներին և այլ մեղավորներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2342 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ