...

Արդեն ժրել են

Արդեն ժրել են

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով «Freedom House»-ի վերջին զեկույցին, ասել է. «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե ոչ»:

«ՉԻ». Վաու՜: ժրել են տղաները: 

Ձեզ սա ինչ-որ բան չի՞ հիշեցնում: Մի հատ մեջբերում անենք. «Եվրախորհուրդը դուք մի դիտեք որպես նախկին պոլիտբյուրո»: Հիշեցի՞ք, Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել դեռևս 2004 թվականի մայիսին՝ այդպես արձագանքելով ԵԽ-ի զեկույցին:

Հիմա սրանք են, հայտարարում են, թե «Freedom House»-ը Պոլիտբյուրո չի: 

Ընդ որում, երբ իրենց պետք է, ամեն ծակից միջազգային կառույցների գնահատականներից են խոսում: 

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը»: Սա Նիկոլ Փաշինյանն է հայտարարել դեռ 2020-ի հունվարին: Չի ասել, որ միջազգային ինդեքսներն իրենց համար «ասնավանի» չեն: 

Նույն Նիկոլ Փաշինյանը 2020-ի մարտին իր լայվերից մեկում հպարտությամբ հայտարարեց, թե Varieties of Democracy Dataset-ի զեկույցի համաձայն, Հայաստանը 2019 թվականին արձանագրել է բարձր Ժողովրդավարական ցուցանիշներ. «Հայկական ժողովրդավարական շարժման ակտիվիստներն այժմ կարող են քաղել իրենց գործողությունների պտուղները»:

2023-ի մարտին էլ Փաշինյանը Բեռլինում գլուխ էր գովում. «Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը ԱլԳ անդամ երկրների շարքում և առաջատար է հետևյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի և խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն»:

Իսկ հիմա հայտարարում են, որ միջազգային կառույցների գնահատականների վրա թքած ունեն: 

Որ ասում են՝ իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը՝ այլասերում է բացարձակապես, ըհը, տեսեք:

Այսպես շարունակվի, սրանք հակասորոսական էլ կդառնան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ