...

Բռնվեցի՞ր

Բռնվեցի՞ր

Վարչապետին որդին՝ Աշոտ Փաշինյանը, անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի՝ ինքը հարձակման է ենթարկվել. «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ»:

«ՉԻ». Հը՞... էս կարո՞ղ է ներիշխանական բուրգը ճաքեր է տալիս: Փաստորեն, Ալեն Սիմոնյանին թուքն են կոխել: Էն էլ ամենաբարձր մակարդակով: 

ԱԺ նախագահը սա երբեք չի ների: Ո՞նց թե ինքը սուտասան դուրս գա: Երևանցիների աչքի առաջ: Հազիվ թեմա էր բացել, մի քիչ հանրությանը շեղել Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանցիների առաջխաղացումից, նմանատիպ մի քանի «մանր-մունր» խնդիրներից, Աշոտ Փաշինյանը ո՞նց սա չէր ջոկել, դրեց, թեման փակեց: 

Սպասենք հեղինակությունը սասանված Ալեն Սիմոնյանի արձագանքին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ