...

Անհանգիստը դուք եք

Անհանգիստը դուք եք

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տալիս, որից հետո անհանգիստ գնահատականներ են հնչում ՀԱԿ-ի կողմից, անհանգիստ գնահատականներ են հնչում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմնակիցների կողմից»:

 «ՉԻ». Յանի էդ ասուլիսում Քոչարյանն ի՞նչ է ասել, որ մի հատ էլ կողքից անհանգստանան: Ինչ-որ մայկա-տրուսիկից էր խոսում, կլիզմաների մասին էր պատմում: Շատ-շատ պիտի անհանգստանալ, որ ընդդիմադիր դաշտում խաղացող թիվ մեկ անձի մակարդակը մի միլիմետր էլ չի աճել:

Հա, միակ հոդաբաշխ միտքը, որ հնչեց այդ ասուլիսում, այն էր, որ գործելու է Նիկոլ Փաշինյանի թելադրած խաղի կանոններով ու չի թողնելու, որ բացի իրենից իշխանությունները ուրիշ ընդդիմություն ունենան: Հազիվ իրար լավ հասկանում են:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ