...

Տալիս եք՝ գոնե նորմալ կլիենտի տվեք

Տալիս եք՝ գոնե նորմալ կլիենտի տվեք

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հոդված է գրել ու քննադատել Ռոբերտ Քոչարյանին՝ այն բանի համար, որ նա ժամանակին «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով մեր ողջ ունեցածը տվել է Ռուսաստանին՝ սեփական ոչ լեգիտիմ իշխանությունը երկարաձգելու նպատակով։

«ՉԻ»․ Քոչարյանի մասով Արամ Սարգսյանը, իհարկե, 100 տոկոսով իրավացի է։ Միայն մի «աննշան» նրբություն կա՝ ժամանակին Արամ Զավենիչը հայտարարում էր, թե իրականում «գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրն ի՛ր մտահղացումն է, հպարտանում էր դրանով ու հետն էլ նեղսրտում, որ Քոչարյանն ինքն իրեն է վերագրում այդ «սխրանքը»։ Իսկ հիմա առաջարկում է «օր առաջ իրականություն դարձնել» TRIPP-ը, այսինքն՝ «մեր ողջ ունեցածը» հայ-ամերիկյան կոնսորցիումին տալ։ «Համաձայնեցված երրորդ կողմն» էլ, հասկանալի է, ոչ թե թուրքերը կամ ադրբեջանցիներն են լինելու, այլ սկանդինավները։

Բայց պետք է ըմբռնումով մոտենալ պրն Սարգսյանի ասածներին։ Չէ՞ որ նա, իր իսկ խոստովանությամբ, այդ հոդվածը գրել է, որովհետև հիվանդ է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   90 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ