...

«Հանրապետություն» կուսակցության նոր օրհներգը (առաջարկ)


Աշխարհ սարսեց Նորքի էծը,
Քրֆեց սաղի սենցն ու նենցը,
Պատմեմ ձեզ բլոգերի ծեծը, 
Վիսկի լից, Արամ ջան, վիսկի լից,
Ծեծողաց անուշ-անուշ, ծեծողաց անուշ։

Եվրաուղին ժողով արեց,
Շուն բլոգերին ծեծ որոշեց, 
Թաղապետի բախտը բացվեց,
Վիսկի լից, Արամ ջան, վիսկի լից,
Ծեծողաց անուշ-անուշ, ծեծողաց անուշ։

Շուն բլոգերի թևեր բըռնին,
Թաղապետը հասավ գըլխին,
Զարկեց ճակտին, փռեց գետնին,
Վիսկի լից, Արամ ջան, վիսկի լից,
Ծեծողաց անուշ-անուշ, ծեծողաց անուշ։

Խաբար տըվին մըլիցոցը,
Բլոգեր դըրավ լացուկոծը,
Կեցցե հըպարտ եվրածյոծյը,
Վիսկի լից, Արամ ջան, վիսկի լից,
Ծեծողաց անուշ-անուշ, ծեծողաց անուշ։

Շուն բլոգերի վերքը բաց է,
Դանիելը կարկամած է,
Համբալիչը հիացած է,
Վիսկի լից, Արամ ջան, վիսկի լից,
Ծեծողաց անուշ-անուշ, ծեծողաց անուշ։

Հիշատակըդ միշտ փառավոր,
Իջևանցի մեր թագավոր,
Քաղքըցու օր շընորհավոր,
Վիսկի լից, Արամ ջան, վիսկի լից,
Ծեծողաց անուշ-անուշ, ծեծողաց անուշ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ