...

Ճիշտը Չարչյանի պոչը բռնելն է

Ճիշտը Չարչյանի պոչը բռնելն է

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը»:

«ՉԻ». Պարոն Քոչարյան, եթե դուք անկեղծորեն հավատացել եք ձեր աջակիցների կողմից բեմադրված տեսարաններին, ապա խնդիրը ձեր մեջ է: Կանչեք, անզգույշ հրեք, ուղեկցեք զուգարաններ և այլն, բայց նման զավեշտալի մեկնաբանություններ մի արեք:

Ի՞նչ միջազգային ուսումնասիրության հանրային կարծիք: Բիզնես գործընկերոջ բացած «Գելափ» ՍՊԸ-ն այդ երբվանի՞ց դարձավ լուրջ կազմակերպություն: Թե՞ դուք էլ եք լուրջ ընդունել քաղաքական խոպանով զբաղվող Գաբրելյանովի տելեգրամյան ալիքը և կարծում էիք, թե նրա հրապարակած էքզիթ փոլերը կամ հարցման արդյունքները գոնե մի երկու տոկոսով արժանահավատ էին:

Հազար ասեցինք, որ արցախցիները չեն քվեարկում, բայց դուք համառորեն չեք հաշտվում այդ մտքի հետ ու շարունակում եք վկայակոչել ֆեյք ցուցարարներին:

Ժամանակն է հաշտվել իրականության հետ ու հասկանալ՝ միակ ճիշտ ճանապարհը կրկին Չարչյանի մոտ պառկելն է: Նա անպայման կգտնի, թե ինչն է ավելորդ և մի բան կհեռացնի: Հաստատ մի քանի ամիս կշահեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ