...

Հյուսիսային պողոտան ստորագրահավաքի վայր չէ. 2008-ի Քոչարյան

Հյուսիսային պողոտան ստորագրահավաքի վայր չէ. 2008-ի Քոչարյան

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. «Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը»։

«ՉԻ». Եվրոպական կառույցները միլիոնավոր դոլարներ են ծախսում Հայաստանում` ժողովրդավարությունը ամրապնդելու համար: Ի՞նչ արդյունք է տալիս, խոսակցության այլ թեմա է: Բայց չէր խանգարի, որ եվրոպական ԺՄԻԳ-ը մի քանի հազար դոլար էլ ծախսեր և «Հայաստան» դաշինքի հայտարարություն գրողների համար մի սեմինար կազմակերպեր: Սեմինարի նպատակը պետք է հետևյալը լինի` ծանոթացնել հայոց նորագույն պատմությանը, որպեսզի ընդդիմադիր ուժը հայտարարություն տարածելիս այդքան զավեշտալի վիճակում չհայտնվի:

Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով առաջնորդ ունեցող դաշինքը իրավունք չունի բողոքելու, որ ոստիկանությունը թույլ չի տվել Հյուսիսային պողոտայում վրան խփել ու ստորագրահավաք անցկացնել: Չունի մի պարզ պատճառով. որովհետև երբ ոստիկանները դա արգելում ու խոչընդոտում են, հանրության մոտ բացի ծիծաղից ու հավանության նշանից ուրիշ էմոցիա չի առաջանում:

Իսկ դա իր հերթին հետևանք է այն բանի, որ հանրությունը չի մոռացել, թե քոչարյանական ոստիկանները ինչ կարգի բռնություններ էին կիրառում Հյուսիսային պողոտայում ստորագրահավաքի փորձ կատարող ընդդիմադիրների նկատմամբ և չի մոռացել, թե ինչպես էր նրանց արդարացնում նույն Քոչարյանը, թե Հյուսիսային պողոտան չի կառուցել, որ ընդդիմադիրները այնտեղ գործունեություն ծավալեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   973 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ