...

Իմ քայլից մինչև իմպոտենցիալ

Իմ քայլից մինչև իմպոտենցիալ

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում:

«Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը:

«ՉԻ». Էս հեչ: Հավայի խուճապ է տարածում: Ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ էլ չկա: 

Որտեղի՞ց լինի, եթե հայ-ադրբեջանական սահմանում կանգնած են ԵՄ դիտորդները: Մեր անվտանգության հուսալի երաշխավորները:

Ինչ եվրոպացի դիտորդները եկել են ու գնացել սահման, դրանից հետո էլ ոչ մի խնդիր չկա: Մի հատ միջադեպ էսքան ժամանակ եղե՞լ է: Կրակոցները դադարել են, զոհեր համարյա չունենք: Եթե հաշվի չառնենք ամենօրյա միջադեպերը, փոխհրաձգությունները, սադրանքները և մեր զոհերը, մնացածը շատ նորմալ, հանգիստ վիճակ է:

Դրա համար պետք չէ, որ մեր իշխանությունները ՀԱՊԿ-ի դիտորդներ հրավիրի: Հանգիստ, խախանդ վիճակ է, գալիս են, որ ի՞նչ անեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ